Հասարակություն

Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ

Edita
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ նրա ուսումը չընդհատելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։


«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- ասել է Նավիկյանը։


Ավելի վաղ նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը նշել էր, որ տեղափոխումն իրականացվում է «Արմավիր» ՔԿՀ-ից դեպի «Աբովյան» ՔԿՀ։


Հարկ է նշել, որ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքով թույլատրվում է, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը շարունակի մնալ այնտեղ, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250