Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։
Հայաստանի կառավարությունը ծրագրում է ձևավորել մարզային տրանսպորտային ցանցեր, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայր կատարած այցի ընթացքում։
«Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ արդեն Կոտայքի և Արագածոտնի մարզերում ամբողջությամբ ներդրվել է տրանսպորտային ցանցը։
Նրա խոսքով՝ ցանցը ամբողջությամբ ներդրվել է նաև Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Այս պահին ընթանում են Արարատի մարզում տրանսպորտային ցանցի ներդրման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ամառ։ Նշվում է նաև, որ Գեղարքունիքի մարզում իրականացվող աշխատանքները կավարտվեն մայիս-հունիս ամիսներին։