ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հանձնարարել է կառուցել ոչ թե նոր աղբավայր, այլ աղբի վերամշակման գործարան։
Նա նշել է, որ եթե նոր աղբավայրի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դրանք պետք է դադարեցվեն։
«Մենք նոր աղբավայր չենք կառուցում, պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը և ունենանք աղբի վերամշակման գործարան։ Ես առաջին օրվանից պարզ հայերենով ասել եմ՝ զուգահեռ պրոցեսներ ենք անում, որ հասկանանք՝ որով ենք արագ հասնում կետին։ Եթե մի կետում այդ պրոցեսները միավորել կարող ենք, ուրախ եմ, բայց նոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան։ Սա է մեր առջև դրված խնդիրը։ Որևէ այլ կոմպրոմիսային պրոցես չենք անում։ Հենց եղած աղբավայրը կառավարելի տեսքի ենք բերել, մի քիչ ավելի առանց շատ խորքային պրոցեսների եղած աղբավայրում կարող ենք այն կառավարելի պահել և բարելավումներ անել։ Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում: