Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Մոսկվայից դուրս
Վոլոդիմիր Զելենսկին կրկին առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպում անցկացնել Մոսկվայից դուրս։
«Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ։ Իհարկե, ոչ Մոսկվայում կամ Կիևում։ Բայց եթե նա պատրաստ է հանդիպել ինձ հետ, կան բազմաթիվ վայրեր։ Մենք կարող ենք նման վայր գտնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում՝ ցանկացած վայրում», - ասել է նա RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկին նաև մերժել է Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու գաղափարը։
Նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը բազմիցս ասել է՝ Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե պատրաստ է երկխոսության։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումից, սակայն այդ շփումները պետք է լինեն լավ նախապատրաստված։
Հունվարի 23-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից ռուսական կողմի համար կարևոր պայման է։