Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը համաձայնել են նոր հանդիպման շուրջ

Edita
Փաշինյանն ու Պուտինը համաձայնել են նոր հանդիպման շուրջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բարձր մակարդակի հանդիպում նախատեսվում է անցկացնել հունիսի երկրորդ կեսին։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլյան հանդիպումը և լրագրողներին ասել, որ արդեն կա համաձայնություն առաջիկա հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին։


Փաշինյանը նշել է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս կառուցողական վերափոխման մեջ են, և ինքը դրական է վերաբերվում այդ գործընթացին։ Նա ընդգծել է, որ իրենց սկզբունքն է մնալ ռուսական կողմի հետ բարեկամական երկխոսության շրջանակում։


Վարչապետը կրկնել է իր նախկին հայտարարությունը, որ քանի դեռ կա հնարավորություն շարժվելու դեպի ԵՄ ինտեգրացիա և միաժամանակ մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը դա կանի։ «Երբ գա այն պահը, որ նրանք այլևս համատեղելի չլինեն, մենք որոշում կկայացնենք ժողովրդի հետ միասին», - ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250