Սկանդալային նոր բացահայտում Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի գործակալական կապի մասին. Vsquare
Հունգարիայի ԱԳՆ-ն Լավրովի հետ համակարգել է հակաուկրաինական գործունեությունը ԵՄ-ում: Այս մասին գրում է հունգարական Vsquare պարբերականը, նշելով, որ հետաքննական նախագծի նոր նյութերի՝ 2023–2025 թվականներին Պետեր Սիյարտոն բազմիցս Սերգեյ Լավրովին տեղեկություններ է տրամադրել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից նախապատրաստվող քայլերի մասին և նրա հետ խորհրդակցել Ուկրաինայի դեմ ուղղված գործողությունների շուրջ։
Կոնկրետ դրվագներ. Դեպքերից մեկում Լավրովը խնդրել է իրեն փոխանցել ԵՄ փաստաթուղթը, որը վերաբերում է Ուկրաինային ներկայացվող ազգային փոքրամասնությունների լեզվի պահանջներին, և Սիյարտոն համաձայնել է։
Լավրովն առաջարկել է օգտագործել «ռուսալեզուների իրավունքների պաշտպանության» թեման՝ Ուկրաինայի եվրաինտեգրմանը խոչընդոտելու համար։ Հետաքննության հեղինակների կարծիքով՝ խոսակցությունների տոնայնությունն ու բովանդակությունը ավելի շատ նման են գործակալական աշխատանքի, քան պարզապես Մոսկվայի նկատմամբ քաղաքական կողմնորոշման։
Նախորդ բացահայտումներ. Հետաքննության նախորդ մասում լրագրողները պատմել էին, թե ինչպես է Սիյարտոն Լավրովի խնդրանքով հասել նրան, որ ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանվի Ալիշեր Ուսմանովի ազգականուհին։