ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մետրոպոլիտենի վագոնների քանակը բավարար չէ. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մետրոպոլիտենի վագոնների անբավարար քանակին՝ հետաքրքրվելով իրականացվող ծրագրերով:
Զեկուցվել է, որ երեք վագոնների վերանորոգման նպատակով հավելյալ ֆինանսավորում է հատկացվելու: Արդյունքում, ներկայիս չորս հատ երեք վագոնանոց գնացքների փոխարեն կգործեն յոթը: Բացի այդ, 48 նոր վագոնների ձեռքբերման գործընթացը գտնվում է ընթացքի մեջ:
Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի վալիդացիաների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 15-30%-ով, ինչը վկայում է խստացված կանոնների արդյունավետության մասին:
«Ովքեր չեն վճարում, մենք որպես բեռ բոլորս միասին տանում ենք։ Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, սա նշանակում է՝ շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին»,- ասել է Ավինյանը: