Հասարակություն

Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ

Ani S.
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ

Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


Նշենք, որ Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250