Պատահարներ

ԱՆ-ն՝ Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Ofelya
ԱՆ-ն՝ Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների առողջական վիճակում փոփոխություն չկա։ Տեղեկատվությունը Auroranews.am-ին փոխանցել են Առողջապահության նախարարությունից։


«Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարից տուժած անձանց առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծանր և ծայրահեղ ծանր»,- հայտնում են գերատեսչությունից։


Հիշեցնենք, որ ապրիլի 10–ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։


Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250