Քաղաքականություն

Իրանի ԶՈՒ-ն նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել

Ofelya
Իրանի ԶՈՒ-ն նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ կապ ունեցող նավերը զրկված են Հորմուզի նեղուցով անցնելու իրավունքից։


Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թշնամական կողմերի հետ առնչություն ունեցող նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով արգելված է և նրանց նման հնարավորություն չի տրվելու։ 


Միևնույն ժամանակ, մյուս նավերը կարող են շարունակել իրենց ընթացքը նախկին սկզբունքով՝ պահպանելով Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից հաստատված կանոնակարգերը։


Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցի վերահսկողության մշտական մեխանիզմ ներդնել նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո։ Հայտարարության մեջ առկա է նաև նախազգուշացում. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը վտանգվի, Պարսից ծոցի կամ Օմանի ծովի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250