ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև հիմա անգամ Ղարաբաղ 100 հազար մարդ չեն կարողացել տեղափոխել. Քոչինյան
Ադրբեջանից վերադառնալուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանն անդրադարձել է Հայաստան 300 000 ադրբեջանցիների տեղափոխման թեմային։ Քոչինյանը նշել է, որ իրենք նման «էժանագին քարոզչական թեմաներ» չեն քննարկել, իսկ այդ խոսույթը որակել է որպես էժան քարոզչություն։ Նա հավելել է, որ այդ նպատակով տրվող անձնագրերը ընդամենը ինչ-որ ՀԿ-ի կողմից տպված թղթի կտորներ են։
Ըստ վերլուծաբանի՝ երկու հասարակություններում էլ կան տարբեր պատկերացումներ և կոշտ դիրքորոշումներ ունեցող մարդիկ, ովքեր կարծում են, թե խաղաղությունն անհնար է։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ նշված թեզը անիրական է և բացահայտ քարոզչություն։
«Աշխարհի երեսին չկա այնպիսի մի երկիր, որ կարողանա կազմակերպել 300 000 ադրբեջանցու տեղափոխումն ու բնակեցումը ՀՀ-ում։ Մինչև այս պահը անգամ չեն կարողացել Ղարաբաղ 100 000 մարդ տեղափոխել», - ասել է Արեգ Քոչինյանը։