Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին

Edita
Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակմամաբ քննադատության է ենթարկել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լեո XIV-ին։ Սպիտակ տան ղեկավարը դժգոհություն է հայտնել Պապի մոտեցումներից՝ նրան անվանելով «թույլ» հանցավորության դեմ պայքարում և անընդունելի համարելով նրա վարած արտաքին քաղաքական գիծը։


Տարաձայնությունների հիմնական առանցքում Իրանի և Վենեսուելայի վերաբերյալ Սուրբ Աթոռի դիրքորոշումներն են։ Թրամփը շեշտել է, որ չի ընդունում Հռոմի պապի մոտեցումը Թեհրանի միջուկային ծրագրի հարցում և դեմ է Վենեսուելայի առնչությամբ Վաշինգտոնի գործողությունների հասցեին հնչող քննադատություններին։ Նախագահը հորդորել է եկեղեցու առաջնորդին զերծ մնալ «արմատական ձախերին» հաճոյանալուց և կենտրոնանալ բացառապես կրոնական պարտականությունների վրա։


Այս հայտարարությունը հաջորդել է Լեո XIV-ի նախկին ելույթներին, որոնցում պոնտիֆիկոսը դատապարտել էր Իրանի հասցեին հնչող ռազմատենչ հռետորաբանությունը։ Զատկի տոնի ուղերձում Պապը կոչ էր արել համաշխարհային առաջնորդներին հրաժարվել էսկալացիայից և խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Ի պատասխան՝ Թրամփն ակնարկել է, որ Լեո XIV-ի պաշտոնավարումը որոշակիորեն կապված է Սպիտակ տան հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250