Քաղաքականություն
Դավիթ Բաբայանը պատասխանել է Մամեդյարովին
Gohar Vardanyan
1 րոպե
762 դիտում
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացին պաշտոնական Բաքվի պատրաստ չլինելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Մամեդյարովի հայտարարությունները կարելի է գնահատել ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում: Անհասկանալի է, թե սա ո՞ւմ հանդեպ է անհարգալից վերաբերմունք՝ մե՞ր, թե՞ ինքն իր: Ադրբեջանի ԱԳ նախարարը որպես մեծ զիջում խոստանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը: Իսկ ի՞նչ է՝ հիմա դրանից զրկվա՞ծ ենք: Համանման հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ: Չիրականացված երազանքներին դիմելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու մոտեցումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսեն: Սա մեծ քայլ կլիներ դեպի սուբստանտիվ բանակցություններ, ինչպես սիրում է արտահայտվել Մամեդյարովը:
Ադրբեջանի առաջարկած սցենարը նախատեսում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակումը: Այդ ժամանակ «ֆիզիկական անվտանգության ապահովման» իմաստով ամբողջական լրակազմ կլինի: Ցավալի է, որ պաշտոնական Բաքուն իր պատրանքներից չի կարողանում հրաժարվել եւ նույն ոգով է շարունակում: Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,219
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
75
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
90
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
110