Պատահարներ
Կրակոցներ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Gohar Vardanyan
2,024 դիտում
Այսօր գիշերը ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում են նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:
Այս պահին նշված ռեստորանային համալիրում աշխատում են մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ Մ.Վարդանյանի ու Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, փորձաքրեագիտական վարչության պետի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ:
Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ։
Նմանատիպ հոդվածներ
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,765
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
Gohar Vardanyan
1,318
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Gohar Vardanyan
1 րոպե
1,090
ՊՆ ծառայողի որդու ծննդյան «աչքալուսանքն» ավարտվել է դանակահարությամբ. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
961
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
773
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,902
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,508
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359