Հասարակություն
Գազի գնի վերանայում հնարավոր է. Տիգրան Ավինյան
Gohar Vardanyan
446 դիտում
Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից պարզ կլինի, թե որքան «Գազպրոմ Արմենիան» կսուբսիդավորի գազի գինը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա կարծիքով` գազի ներքին սպառման գների վերանայում հնարավոր է: Ավինյանը պատասխանեց այն հարցին, թե «Գազպրոմի» հետ բանակցությունները ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար գազի սակագինը չբարձրանա:
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են և հենց նոր տեղեկություններ լինեն՝ կտեղեկացնեն:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Gohar Vardanyan
1,566
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Gohar Vardanyan
1,199
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Gohar Vardanyan
1,102
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,090
Ավելին Հասարակություն բաժնից
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
16
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194