Հասարակություն
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Gohar Vardanyan
1,103 դիտում
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել.
«Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը:
Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Ոստիկանությունը հետևողական է բոլոր միջոցներով, այդ թվում և կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
Gohar Vardanyan
2,029
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Gohar Vardanyan
1,567
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Gohar Vardanyan
1,199
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,091
Ավելին Հասարակություն բաժնից
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
44
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
104
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
102
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194