Հասարակություն
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հայկական դպրոցների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
393 դիտում
ԱՄՆ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։ Ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:
Միջադեպը հարուցել է Լոս Անջելեսի հայկական համայնքի անհանգստությունն ու վրդովմունքը՝ երևույթը որակելով որպես ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը:
Հիշեցնենք, որ միջադեպի հետ կապված հայտարարություն էին տարածել նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Ադամ Շիֆը։ Նրանք դատապարտել էին տեղի ունեցածը և իրավապահ մարմիններին կոչ արել արարքի հեղինակներին ձերբակալել:
Գիշերը Լոս Անջելեսի հայկական 2 դպրոցներում անհայտ անձինք Թուրքիայի դրոշներն էին կախել։ Ի պատասխան՝ հայ աշակերտները հանել էին Թուրքիայի դրոշները՝ կախելով հայկական եռագույնը։
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Gohar Vardanyan
1,566
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Gohar Vardanyan
1,199
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Gohar Vardanyan
1,102
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,090
Ավելին Հասարակություն բաժնից
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
16
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194