Հասարակություն
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
Gohar Vardanyan
2,030 դիտում
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից զոհվեց Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս մասին հայտնում է Hraparak. am-ը։
Մհեր Պողոսյանն Էջմիածնի երևելի ընտանիքներից մեկի զավակն էր: Հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, մայրը՝ Նունե Ավագյանը, ծննդատան տնօրենը:
Թեև Գրիգորյաններն այդ ժամանակ մեծ ջանքեր գործադրեցին սպանության իրական հանգամանքներն ու մարդասպանին կոծկելու համար, բայց «ասեղը պարկում երկար թաքցնել» չկարողացան: Սպանությունից ժամեր անց քաղաքը խոսում էր, որ մարդասպանը Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն է:
Պարզվելու էր, որ սպանության մասին իմացել և լռել են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ավելին, նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանն անգամ կեղծ փաստաթուղթ է տվել այն մասին, թե, իբր, Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայական պարտականությունները կատարելիս:
Սպանվածի որդին՝ Ռուսաստանում բնակվող Էդուարդ Պողոսյանը, ով հեղափոխությունից հետո պայքար է սկսել արդարությունը վերականգնելու և հոր սպանությունը բացահայտելու համար, բաց նամակով դիմել է վարչապետին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին։ Գործին ընթացք է տրվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Gohar Vardanyan
1,199
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,173
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Gohar Vardanyan
1,103
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Gohar Vardanyan
1,039
Ավելին Հասարակություն բաժնից
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
15
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
105
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
119
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
110