Պատահարներ
Ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձը ազատ է արձակվել
Gohar Vardanyan
350 դիտում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցով թոքի պերիֆերիկ քաղցկեղ ունեցող անձի խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նա ազատ է արձակվել: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է.
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, որն անհամատեղելի է նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի նրա իրավունքները:
Պաշտպանի որոշմամբ բողոքի հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացքում իրականացվել են այցեր քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվել են բողոք ներկայացրած կալանավորի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Բողոքի և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի պարզաբանումներով, ինչպես նաև Պաշտպանին ուղղված Քրեակատարողական ծառայության գրությամբ պարզվել է, որ անձն ունի ծանր հիվանդություն՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:
Բողոքի քննարկման ընթացքում պարզվել է նաև, որ գործը գտնվում է բողոքարկման փուլում և երկու աշխատանքային օր է, ինչ Վճռաբեկ դատարանում է: Քրեակատարողական ծառայությունից Պաշտպանին ուղղված գրությամբ պարզաբանվել էր, որ կալանավորված անձի առողջական ծանր վիճակի մասին տեղեկություն ՀՀ վճռաբեկ դատարան էր ներկայացրել նաև քրեակատարողական հիմնարկը:
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ բարձրացրել էր կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց՝ ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ Գլխավոր դատախազին ուղղված գրությամբ:
Քրեակատարողական հիմնարկի տրամադրած տեղեկությունից պարզվել է, որ Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշմամբ անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և անձն ազատ է արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,765
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Gohar Vardanyan
1 րոպե
1,688
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,286
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
101
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953