Պատահարներ
Կասկադյորական ավտովթար Աբովյանում
Gohar Vardanyan
1,045 դիտում
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյանի բնակիչ, 22-ամյա Վանո Օհանովը իր վարած Opel մակնիշի 35 PC 279 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին:Այս մասին տեղեկանում ենք shamshyan com-ից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կոմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպավող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում մի քանի հոգի, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ ով ներկայացել է, որ ինքը վարորդն է, իրականում նա չէ, և նրա համար փրկարարներին փորձում էր միջնորդել ինչ-որ երիտասարդ, ով ոստիկանության ՊՊՍ-ի աշխատակից է և նա իր կարճ խելքով փորձում է մոլորեցնել իրավապահներին:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Gohar Vardanyan
1 րոպե
1,688
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,285
Կեղծ 5 հազար դրամանոցներ Հայաստանում
Gohar Vardanyan
776
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
775
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,911
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,516
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359