Պատահարներ
Կեղծ 5 հազար դրամանոցներ Հայաստանում
Gohar Vardanyan
778 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին։
Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., որոշել է իրացման նպատակով պատրաստել 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ: Այս նպատակով նա 2014թ. հունվար ամսին գունավոր շիթային տպիչով պատճենահանման եղանակով, տպագրության համար նախատեսված A4 ֆորմատի թղթից իր տանը պատրաստել է 2 հատ 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ և դրանք պահել իր տանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 33-ամյա տղամարդը կեղծված թղթադրամներից մեկը 2018թ. նոյեմբերի 15-ին իրացրել է Արմավիր քաղաքում ՝ պարտքով տալով նույն մարզի մեկ այլ բնակչի, իսկ երկրորդը պահել է իր մոտ: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի՝ 1985թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Gohar Vardanyan
3,765
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Gohar Vardanyan
1 րոպե
1,688
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,286
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
192
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,952