Հասարակություն
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,174 դիտում
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն Ամյանի միայն պարգևատրման գումարը կազմել է 2 մլն 049 հազար 800 դրամ, գումարած 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։ Ամյանը քաղաքապետարանի հնաբնակներից է, տասը տարուց ավելի է քաղաքապետարանում է։
Արսեն Ամյանից հետո երկրորդ խոշոր պարգևատրումը ստացել է իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը՝ 1 մլն 666 հազար 670 դրամ: Նա ստացել է նաև 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ:
Hraparak. am-ը նկատում է, որ նրանց պարգեւատրումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսանյութում չխոսեց, այլ միայն հրապարակեց փոխքաղաքապետերի ու վարչական շրջանների ղեկավարների՝ տարեվերջին ստացած պարգևավճարների չափը։
«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ 956 հազար, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ, Հայկ Սարգսյան՝ քաղաքապետի տեղակալ՝ 886 հազար, որը մաքուր անում է 637 հազար դրամ, Հարությունյան Սերգեյ՝ մաքուր՝ 637 հազար դրամ, Վիրաբյան Տիգրան՝ մաքուր՝ 937 հազար դրամ և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան՝ մաքուր՝ 637 հազար դրամ։ Վարչական շրջանների բոլոր 12 ղեկավարները մաքուր ստացել են 288 հազար դրամ, Հայկ Մարության՝ Երևանի քաղաքապետ՝ 0 դրամ, իսկ մնացած ցուցակը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում »,- տեսաուղերձում ասում է Մարությանը։
Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթուղթը, որից պարզ է դառնում, թե ով ինչքան պարգեւատրում է ստացել։
https://www.yerevan.am/uploads/media/default/0001/86/086cecfd9c1ec7c8fed29ad6dca61fca5d64b943.pdf?fbclid=IwAR2iOXg2-0DmaBykKsbzFBD8IEfMhlqZSFOSh-FOeRP_fRDJdsJKV29RXgY
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
Gohar Vardanyan
2,030
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Gohar Vardanyan
1,039
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. Ծառուկյանի վստահությունն ունի
Gohar Vardanyan
1 րոպե
839
15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից
Gohar Vardanyan
1 րոպե
547
Ավելին Հասարակություն բաժնից
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
15
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
105
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
119
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
110