Պատահարներ

Ահազանգ․ Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Gohar Vardanyan 1 րոպե 426 դիտում
Ահազանգ․ Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Փետրվարի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Դ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարի վրա: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել ավտոքարշակին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250