Պատահարներ
Բաղրամյան 26-ում կատարված գողության բաժնում միայն հավաքարարներն են լինում
Gohar Vardanyan
1 րոպե
494 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:
Նախօրեին անհայտ անձը Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն անելու հատկանիշներով: Նույն օրը զննության է ենթարկվել դեպքի վայրը: Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են:
Նախաքննությունը շարունակվում է:
ArmLur am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, լրատվականի տեղեկություններով` այդ հատվածում տեսախցիկներ չեն եղել, ավելին` այդտեղ պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի աշխատասենյակ տեղակայված չէ: Այնտեղ լինում են միայն հավաքարարները, տեխնիկները: Ըստ երևույթին` նշված երկու տասնյակ հարցաքննվողները եղել են այդ աշխատակիցները:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Առեղծվածային դեպք․ «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
Gohar Vardanyan
1 րոպե
1,688
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,286
Կասկադյորական ավտովթար Աբովյանում
Gohar Vardanyan
1,045
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
104
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
198
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953