Պատահարներ
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Gohar Vardanyan
323 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ցածր տեսանելիություն:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում , Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Մերկասառույցի պատճառով Սարալանջից դեպի Ավետիսյան տանող ճանապարհին բախվել է 17 մեքենա
Gohar Vardanyan
2,501
Վիճաբանություն-ծեծկռտուք. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին և մատուցողին
Gohar Vardanyan
1,620
Մահացել է ռուս ռեփեր Դեցլը
Gohar Vardanyan
1 րոպե
1,325
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
104
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
198
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953