Հասարակություն
Արսեն Թորոսյանի մտերիմի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ Լրատվամիջոց
Gohar Vardanyan
504 դիտում
«Նուբարաշեն» հոգեկան առողջության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«ՀՀ Քննչական կոմիտե է ստացվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի (Խոշոր չափերով խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) հոդվածներով հարուցված քրեական գործը: Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը: Հունվարի 8-ին քրեական գործ է հարուցվել և արդեն հունվարի 16-ին վարույթ ընդունվել ՔԿ։ Կատարվում է նախաքննություն»,-նշեց ՔԿ-ի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
ՔԿ-ից նաեւ փոխանցեցին, որ Հունվարի 16-ին Վանեսյանին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ, սակայն մինչ այս պահը նա չի ներկայացել։
Նշենք, որ Նարեկ Վանեսյանը համարվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմը, եւ հենց Թորոսյանն էր նրան աշխատանքի «տեղավորել» հոգեկան առողջության կենտրոնում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Gohar Vardanyan
1 րոպե
2,710
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,493
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Gohar Vardanyan
1,455
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Gohar Vardanyan
3,323
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
39
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
374
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
261
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
177