Հասարակություն
Բագրատաշենի մաքսայինի նոր պետին հեռացրել էին վատ պահվածքի համար. Լրատվամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
828 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց:
Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել է ԱԻՆ-ում, և որին նախկին նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքից ազատել էր ենթակաների հետ կոպիտ վարվելու, անբարեկիրթ խոսելու համար:
ԱԻՆ աշխատակիցները հերթական միջադեպը ձայնագրել էին ու ներկայացրել Տոնոյանին, վերջինս էլ Ցոլակյանին հորդորել էր աշխատանքից ազատելու դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ցոլակյանը հերքել է այդ միջադեպը` ասելով, որ ինքն ԱԻՆ-ից սեփական դիմումի համաձայն է ազատվել: «Ոչ, նման բան չի եղել, ես չեմ լսել նման ձայնագրություն»,- ասել է նա»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Gohar Vardanyan
3,268
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Gohar Vardanyan
1 րոպե
2,710
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,493
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Gohar Vardanyan
3,323
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
15
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
372
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
260
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
177