Քաղաքականություն
Ձայնագրություն, լուսանկարներ․ Եղվարդի քաղաքապետարանի հատկացրած 500,000 դրամը դպրոցի տնօրենը չի վերցրել․ Ուսուցիչներն ու տնօրենը հաստատում են
Gohar Vardanyan
1 րոպե
843 դիտում
"Ժողովուրդ" օրաթերթն այսօր գրել էր, որ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ՝ դեռ 2016թ. Տեառնընդառաջ համաքաղաքային տոնակատարության մասնակիցների՝ որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ:
Ժողովուրդ օրաթերթը հայտնել է, որ բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի՝ նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների:
Ավրորանյուզի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը լուրի՝ իր մասով գրվածը որակեց ապատեղեկատվություն՝ նշելով, որ նշված 500 հազար դրամը ինքը չի վերցրել, այլ իրապես տրվել է դպրոցի 5 դասղեկներին ավարտական միջոցառումներ կազմակերպելու համար։ Ավելին, Սիմոնյանը փաստում է, որ Եղվարդում չկա թիվ 14 ավագ դպրոց։ Կա միայն մեկը՝ թիվ 1 ավագ դպրոցը։
"Գումարը տրամադրվել է Վերջին զանգի ավարտական աշխատանքները կազմակերպելու համար։ Այդ մասին տեղյակ են բոլոր ծնողները և բոլոր 100 շրջանավարտները։ Նրանք կարող են հաստատել։ Խոսքը 2016 թ․-ի Վերջին զանգի մասին է։ Դա տեղի է ունեցել ամբողջ համայնքի առաջ։ Ներկա պահին ուսուցիչները, որոնց տրվել է գումարը հայտարարություն են գրում։ Եվ դրանք մենք կարող ենք տրամադրել և՛ Ձեզ, և՛ քաղաքապետարանին",- ասաց ավագ դպրոցի տնօրենը: Նա նաև հավելեց, թե չի հասկանում՝ սա ուղղորդում է, թե սխալմունք։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,761
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Gohar Vardanyan
3,030
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
129
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
214
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
97
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
118