Հասարակություն
ՌԴ-ում բանտարկված հայ վիրաբույժի խափանման միջոցը փոխվել է
Gohar Vardanyan
400 դիտում
Շնորհիվ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի ակտիվ ջանքերի՝ հաջողվել է փոխարինել երիտասարդ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը, որը մի քանի ամիս է՝ գտնվում է Մոսկվայի Բուտիրյան բանտում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
ՙՄեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Arsen Torosyan-ի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարիման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով):
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին՚,- գրել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նոյեմբերին Մոսկվայի «Սֆերա» կլինիկայում Կարոլինա Սարգսյանին քթի պլաստիկ վիրահատություն էին կատարել, ինչից հետո նա հայտնվել էր կոմայում գանգի ոսկրի կոտրվածքի պատճառով: Վիրահատության ժամանակ հիվանդն ուժեղ արյունահոսություն էր ունեցել, իսկ բուժհաստատության աշխատակիցները, չկարողանալով դադարեցնել այն, կանչել էին «Շտապ օգնություն», կինը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ներդրվել էր բժշկական քնի վիճակում:
Այդ գործով մեղադրվում է նաեւ «Սֆերա» պլաստիկ վիրաբուժության կլինիկայի տնօրեն Գուլնարա Շախն ու անեսթեզիոլոգ Լեվ Խիտրինը, որոնք գտնվում են տնային կալանքի տակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
2,011
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,180
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
Gohar Vardanyan
1,009
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Gohar Vardanyan
916
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
428
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
482
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
330
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
219