Այլ
Կենտրոն համայնքի ղեկավարը գնաց խորհրդակցելու
Gohar Vardanyan
250 դիտում
Ազատության հրապարակում շարունակվում է իրավիճակը լարված մնալ: Քիչ առաջ, երբ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը գնաց դեպի Ջազզվե սրճարան, այնտեղ արդեն նրան սպասում էին ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը: Նրանք Մնացականյանին կոչ էին անում բռնություն չկիրառել և երկխոսություն սկսել սրճարանատերերի հետ, միաժամանակ, բարձրացրին ոստիկանության կողմից բերման ենթարկվածների հարցին: Վիկտոր Մնացականյանը հավաստիացրեց, որ որևէ բռնություն չի կիրառվել, ոստիկաններն իրականացրել են իրենց գործառույթները և, եթե անգամ բռնություն է եղել, ապա բողոքավորների կողմից: Այնուհետև, Վիկտոր Մնացականյանը կոչ արեց պատգամավորներին անցնել մի կողմ և առանձին զրուցել, որտեղ խոսակցությունը կրկնվեց: Վիկտոր Մնացականյանը կրկին չկարողացավ պատգամավորների հետ առանձին զրուցել, որովհետև նրանց շուրջ նորից բողոքավոր զանգվածը հավաքվեց: Նշեմ, որ Մնացականյանը փորձեց ներկայացնել ապամոնտաժվող սրճարանների կողմից տարիներ շարունակ իրականացրած իրավախախտումները, բայց խոսակցությունը պատգամավորները ընդհատեցին, նշելով, թե իրենց կողմից ներկայացվող խնդիրը ոչ թե սրճարանների ապամոնտաժումն է, այլ մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Վիկտոր Մնացականյանն էլ բացատրեց, որ ոստիկանությունը ստիպված է ինչ-որ քայլերի գնացել, քանի որ բողոքավորները շատ վատ են իրենց պահել, նույնիսկ հայհոյել են: Նշեմ, որ քիչ առաջ Վիկտոր Մնացականյանը մոտ կես ժամ ժամանակ խնդրեց քաղաքապետարանի իր գործընկերների հետ իրավիճակը քննարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Տարեկան 90 հազ.դրամ 400 քմ տարածքի վարձակալության դիմաց. ո՞վ է պատասխանատուն
Gohar Vardanyan
1,114
Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
303
Երևանում անոմալ շոգերը նաև կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանք են. Սուրենյան
Gohar Vardanyan
301
Տեղումներ են սպասվում ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
277
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230