Այլ
Տարեկան 90 հազ.դրամ 400 քմ տարածքի վարձակալության դիմաց. ո՞վ է պատասխանատուն
Gohar Vardanyan
1,115 դիտում
Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժումը: Նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: ՙԾրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն կանաչապատումը, այլև հարակից ճարտարապետական ձևավորումը: Կանցկացվի բաց մրցույթ և կորոշվի այս տարածքի ճարտարապետական դիմագիծը: Նախատեսվում է թարմացնել օպերայի շենքի գեղարվեստական լուսավորությունը, լուծել շենքի տանիքի ալեհավաքների խնդիրը,-նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Տնտեսվարողները, սակայն, համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ: Իրենց բողոքը սրճարանների աշխատակիցներն արտահայտեցին՝ խոչընդոտելով աշխատանքներին:
Այն, որ տարածքները պատկանում են համայնքին և յուրաքանչյուր պահի համայնքը կարող է հետ վերադարձնել դրանք՝ նախապես սահմանված ժամկետում այդ մասին տեղեկացնելով, ամրագրված է վարձակալության պայմանագրերում, ինչի մասին տնտեսվարողները տեղյակ էին: Ավելին` քաղաքապետարանը 2018թ. դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 3 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` 30-օրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։
Վարձակալները, սակայն, ոչ միայն չեն շտապել մաքրել տարածքը, այլև նախապատրաստվել էին շահագործել բացօթյա սրճարանները՝ տեղադրելով համապատասխան գույք և անհրաժեշտ պարագաներ, ինչի թույլտվությունը նրանք չունեին,- նշվում է քաղաքապետարանի կայքում:
Ի դեպ, այս սրճարանների ապամոնտաժման ողջ պատմության մեջ ամենա, այսպես ասած, ցնցող տարածված տեղեկություններից մեկն էլ այն էր, որ 400 քառ. մետր տարածքը տրվել է վարձակալության տարեկան ընդամենը 90 հազար դրամի դիմաց: Դա և՛ ծիծաղելի է, և՛ ծիծաղելի էլ չէ: Ուստի, առնվազն մեզ հետաքրքիր է, թե ով է այն անձը, որը թույլատրել է այդ չափի գումարի դիմաց նման տարածք տրամադրել, այն անձը, ում ստորագրությունը դրվել է այդ պայամանգրում: Կարծում ենք, սա լուրջ հարց է և պետք է լուծում ստանա իրավական հարթությունում: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ սա նմանատիպ միակ դեպքը չէ: Հետաքրքիր է, քաղաքապետարանը մտադի՞ր է արդյոք ուսումնասիրել մյուս սրճարանների ու այլ ոլորտի կառույցների վարձակալության պայմանագրերը: Գուցե, էլի՞ ունենք այդպիսի ծիծաղելի գումարով վարձակալության պայմանագրեր, որոնց հիման վրա քաղաքին պատկանող հսկայական տարածքներ են ուղղակի, այսպես ասած, նվիրվել որոշ արտոնյալների` իրենց բիզնեսը ծաղկեցնելու ու գերշահույթներ ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
303
Երևանում անոմալ շոգերը նաև կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանք են. Սուրենյան
Gohar Vardanyan
302
Կենտրոն համայնքի ղեկավարը գնաց խորհրդակցելու
Gohar Vardanyan
250
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
Gohar Vardanyan
1 րոպե
214
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
116
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230