Այլ
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
Gohar Vardanyan
1 րոպե
848 դիտում
«168 ժամ» թերթը գրում է. Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:
Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:
Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:
Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:
Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Gohar Vardanyan
876
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
652
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
468
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մասին օրենքը
Gohar Vardanyan
385
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
116
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230