Այլ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Gohar Vardanyan
876 դիտում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հիման վրա։ Այս մասին հայտնում է ՀՔԾ–ի մամուլի ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա` մարտի 16–ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդված, որում հրապարակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:
«Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 16.03.2019թ.-ին հարուցվել է քրեական գործ»,– հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Ըստ ՀՔԾ–ի` օրաթերթն առաջին անգամ չէ, որ նախաքննական գաղտնիք պարունակող նյութեր է հրապարակում, ինչի իրավական հետևանքների մասին մարտի 15-ին զգուշացվել է։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը վերաբերում է նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելուն, որն արվում է առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության։
Այս արարքի համար Քրեական օրենսգրքով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
Gohar Vardanyan
1 րոպե
847
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
651
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
468
Լարված իրավիճակ Արագած գյուղում․ բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
431
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
109
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
116
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230