Այլ
Նոր ՔԿՀ-ներ կկառուցվե՞ն. Ժողովուրդ
Gohar Vardanyan
284 դիտում
Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ դրանց շենքային պայմանները չեն գոհացնում Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նա ասել է, թե այս պահին որոշված է միայն մեկ նոր շենք կառուցել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ–ի համար, մինչդեռ «Գորիսն» ու «Նուբարաշենն» առայժմ կշարունակեն գործել իրենց հին շենքերում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարի այս հայտարարություններից հետո բավականին լուրջ քննարկումներ են սկսվել նոր ՔԿՀ շենք կառուցելու շուրջ: Մասնավորապես, տեսակետ է եղել, որ նոր շենքի կառուցումը այս պայմաններում պարզապես ավելորդություն է: Այս հարցը կարելի է այլ կերպ լուծել. քրեակատարողական հիմնարկները հիմա թերբեռնված են: Ու ավելի արդյունավետ կլինի, որ այդ շենքի կառուցման համար հատկացվող գումարը ուղղվի արդեն եղած ՔԿՀ-ներում դատապարտյալների զբաղվածությունը ավելի լավ կազմակերպելուն:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Gohar Vardanyan
875
Առաջիկա ցրտերը բխում են մեր բոլորի շահերից. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
549
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
468
Լարված իրավիճակ Արագած գյուղում․ բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
431
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230