Այլ
Ավարտվել է Փաշինյան- ՊԵԿ նախագահ հանդիպումը. Ինչ արդյունքներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
286 դիտում
Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Այսպիսով, Փաշինյանը հայտնում է, որ
,,1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել:
2. Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:
3. 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:
4. ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների եւ գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլեւ էականորեն բեռնաթափում է դատական համակարգը,,:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
Gohar Vardanyan
1 րոպե
4,111
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Gohar Vardanyan
1,343
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Gohar Vardanyan
1 րոպե
1,246
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Gohar Vardanyan
1 րոպե
874
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
63
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
100
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148