Այլ
Մարզահամերգային համալիրը միլիոնների պարտքեր է կուտակել. աշխատակիցները որոշել են բողոքի ակցիա իրականացնել. «168 ժամ»
Gohar Vardanyan
1 րոպե
245 դիտում
«Երեկ տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ կառավարության շենքի մոտ հաջորդ բողոքի ակցիան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) աշխատակիցներն են պլանավորում իրականացնել:
Աշխատակիցների դժգոհությունն աշխատավարձերի ուշացման հետ է կապված։ Լրատվամիջոցին հասած տեղեկատվության համաձայն՝ ամիսներով ուշացող աշխատավարձերից բացի՝ նոր տնօրինությունը միլիոնների կուտակված պարտքի բեռի տակ է կքել:
Անցած շաբաթ նույնիսկ հոսանքազրկվել է շենքը, պարտքի պատճառով գազամատակարարումն էլ է դադարեցվել: Եվ այս ամբողջ կազուսային իրավիճակը ստեղծվել է պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացման պատճառով:
Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար բյուջեից նախատեսված է հատկացնել 182 մլն 781.2 հզ դրամ, ընդ որում, այս գումարը որպես պահպանման ծախս է նախատեսված (ներառյալ՝ ԱԱՀ):
Տարվա երկրորդ եռամսյակն է սկսվել, 2019թ. բյուջեից հատկացվող միջոցներից համալիրին ոչ մի կոպեկ դեռ չի փոխանցվել: Ուշացումների մասին տեղեկատվությունը Մարզահամերգային համալիրի տնօրենը հաստատեց 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանություն, սակայն, խուսափեց տալ։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ևս հաստատում են, որ 3 ամիս ՄՀՀ-ին փոխանցում չի արվել, պատճառաբանությունը փաստաթղթավորման գործընթացով են պայմանավորում:
Ֆինանսների նախարարության պաշտոնական հիմնավորումն այն է, որ Պետգույքի կառավարման կոմիտեից ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել Մարզահամերգային համալիրի ծախսերի համար, որպեսզի նախարարությունը ֆինանսավորումը կատարի։
Քաոսային վիճակից նորանշանակ տնօրենը՝ «Շարմ» հոլդինգից համալիր տեղափոխված Կարեն Ղազարյանը, այս անգամ մի կերպ գլուխ է հանել: Համալիրի վարձույթից ստացվող միջոցների հաշվին զրոյացվել են աշխատավարձերի պարտքերը, բանակցությունների միջոցով ու մասնակի վճարման դիմաց վերականգնվել է համալիրի գազամատակարարումը: Նույն կերպ հաջողել է հոսանքի միացման հարցը լուծել:
«Մենք ֆինանսավորման երկու ճանապարհ ունենք՝ բյուջեից և ձեռնարկատիրական գործունեությունից: Մինչ այս պահը, կարող եմ ասել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ վաստակած միջոցները բավարարել են, որ գոնե մարդկանց աշխատավարձերը բաշխենք ու մասամբ վճարենք սպառած գազի ու հոսանքի դիմաց: Բայց այդ միջոցները համալիրի ծախսերն ամբողջությամբ փակել չեն կարող, ու պետական մասի ֆինանսավորումը ուշանալու պատճառով է այսպիսի վիճակ ստեղծվել»,- պարզաբանեց Կարեն Ղազարյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
Gohar Vardanyan
1 րոպե
4,112
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Gohar Vardanyan
1,343
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Gohar Vardanyan
1 րոպե
1,246
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Gohar Vardanyan
1 րոպե
874
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
77
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
101
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148