Այլ
Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին խնդրել է փոխել Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի խափանման միջոցը
Gohar Vardanyan
699 դիտում
Պարոն գլխավոր դատախազ, միասի՛ն անենք այդ քայլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝դիմելով ՀՀ գլխավորչ դատխազ Արթուր Դավթյանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն դատախազ, ձեզ հրապարակային դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե հարցը չվերաբերվեր մեկ տարեկան երեխայի ճակատագրին։ Օրեր առաջ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը, որի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հարգելով անմեղության կանխավարկածը, ես հիմա չեմ ցանկանում քննարկել՝ մեղավո՞ր է արդյոք դպրոցի տնօրենը, թե՝ ոչ։ Դա բացառապես իրավապահ համակարգի խնդիրն է, եւ ես վստահ եմ, որ գործը կքննվի անաչառ։
Իմ խնդրանքը ձեզ, որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ է. Տասնյակ տարի Կարինե Լալազարյանը երեխա չէր կարողանում ունենալ եւ ընդամենը մեկ տարի առաջ նա մայր է դարձել եւ նրա մեկամյա որդին այս պահին սնվում է մայրական կաթով։ Մինչդեռ, մայրը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում եւ բոլոր տեսակցություններն ու անգամ հեռախոսազանգերը արգելված են։ Մեկամյա երեխան սթրեսային վիճակի մեջ է, եւ ես վախենում եմ երեխայի առողջության համար։
Պարոն դատախազ, ես կարծում եմ, որ փոխելով Կարինե Լալազարյանի խափանման միջոցը եւ հնարավորություն տալով նրան լինել իր երխայի կողքին, դրանով մենք որեւէ կերպ չենք վնասելու գործի արդար քննությանը։ Ես խոսել եմ Կարինեի հարազատների հետ եւ նրանք երաշխավորել են, որ գործի պատշաճ քննության որեւէ խոչընդոտ չի լինելու։
Անենք միասին այդ մարդասիրական քայլը, որպեսզի մայրը լինի իր մեկամյա որդու կողքին եւ նաեւ՝ կատարի օրենքի առաջ իր պարտավորությունները»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
Gohar Vardanyan
1 րոպե
4,112
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքներ ավտոշուկայում, ինչպես խուսափել դրանցից
Gohar Vardanyan
1,343
Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա. նորից վթարվել է «Արզնի 1-Երևան» ջրատարը
Gohar Vardanyan
1 րոպե
1,246
Կրակոցներ՝ Երևանում. տուժածն անհատ ձեռներեց է
Gohar Vardanyan
1 րոպե
874
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
77
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
101
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148