Այլ
Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը 3 օր անց դադարեցրել է հացադուլը. ՊՆ–ն խոստացել է օգնել
Gohar Vardanyan
1 րոպե
288 դիտում
ՊՆ նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը, որը երեք օր առաջ հացադուլ էր հայտարարել ՊՆ կենտրոնական մասնաշենքի դիմաց, քիչ առաջ դադարեցրել է հացադուլը եւ վերադարձել տուն։
«Արդեն տուն եմ վերադարձել, ինձ Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ երկուշաբթի իմ բոլոր հարցերը կկարգավորվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Իրենք են ինձ դարձրել հաշմանդամ, ինձ ասում էին, որ ինձանից է, սակայն ես համապատասխան փաստաթուղթ ունեմ, որ բժշկի մեղավորությունն է»։ Նախկին զինծառայողը պահանջում է, որ իրեն ուղարկեն Գերմանիա բուժման:
Այս խնդրին Facebook-ի իր էջում անդրադարձել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Դավիթ Հակոբյանի հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:
Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրել է թե ինչպես է խնդիրը առաջացել, ինչպիսի հիվանդություններ են առաջ եկել, ինչ վիրահատություններ են արվել, ինչ բուժումներ են կատարվել: Նաեւ թե որքան պարբերականությամբ եւ որքան ֆինանսական օժանդակություն է հատկացվել նախկին զինծառայողին:
Նմանատիպ հոդվածներ
«Դուխով Հայաստան» էջի հեղինակն այսօր ձերբակալվել է․ Արթուր Վանեցյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,548
Դիլիջանում վարչապետին են ներկայացվել կենտրոնական բանկի մի շարք ուսումնասիրություններ
Gohar Vardanyan
1 րոպե
977
Պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման. պատիժը չի կիրառվի
Gohar Vardanyan
1 րոպե
888
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
620
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
59
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
100
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148