Պատահարներ
Դանակահարություն Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Gohar Vardanyan
1 րոպե
917 դիտում
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ 64-ամյա Գագիկ Մանուկյանը և 40-ամյա Աշոտ Մանուկյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականունով:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,980
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,023
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
940
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Gohar Vardanyan
1 րոպե
2,839
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
100
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953