Պատահարներ
Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai, ВАЗ 2121, Opel Zafira և Opel Astra մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
366 դիտում
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի 77 ԼA 711 համարանիշի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Անդրեյ Օրելչնիկի վարած ВАЗ 2121 մակնիշի 08 MA 068 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Միքայել Ստեփանյանի վարած Opel Zafira մակնիշի 34 RD 814 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 39-ամյա Էմիլ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 36 OV 311 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Լրատվականի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel Astra–ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 69-ամյա Ժորա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է խոշոր եղջերավոր անասունների հայտնվելը մայրուղում, երբ վարորդներից մեկը խոշոր եղջերավոր անասունների չբախվելու համար փորձել է խույս տալ ու տեղի է ունեցել վթարը:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Gohar Vardanyan
1 րոպե
2,346
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Gohar Vardanyan
1 րոպե
758
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Gohar Vardanyan
1 րոպե
502
Տաշիրում 15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Gohar Vardanyan
483
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
102
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
195
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953