Քաղաքականություն
Փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնասպան կլինեն. Վանեցյանը՝ Բագրատաշենի դեպքի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
229 դիտում
Խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստն է, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և հետաքրքվել Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով:
«Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն, ինքնասպան կլինեն»:
Նա հիշեցրեց, որ ՀՀ համապատասխան օրենքով՝ յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է առանց մաքսազերծման իր հետ ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ:
«Մեր քաղաքացիները, որոնք առևտրային նպատակներով պարբերաբար մեկնում են Թուրքիա և բերում ապրանքներ, չեն ուզում վճարել մաքսազերծման համապատասխան գումարները: Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքների, որոնք բերվել են, իսկ նրանք չեն ցանկացել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով՝ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են համապատասխան միոջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, կասեցվել է, և իրականացվել են համապատասխան միջոցառումներ», – ասաց Վանեցյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
636
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
95
Հայտնի է՝ ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
1 րոպե
560
Լավրովը զգուշացրել է Արաղչուն Կասպից ծովում հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
178