Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանն անցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. ընդհանուր բուժզննում է անցել
Gohar Vardanyan
225 դիտում
«Առաջին լրատվական»-ի աղբյուրը տեղեկացրել է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը յոթ այլ անձանց ուղեկցությամբ գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Ավրորա Մեդիան կապ է հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ լուրը ճիշտ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ընդհանուր բուժզննում է անցել: «Պարոն Քոչարյանը, «Իզմիրլյան» ԲԿ չի տեղափոխվել, ընդամենը գնացել է մեկ, մեկ ու կես ժամով ընդհանուր ստուգում է անցել: Վեց ամիս անազատության մեջ է եղել, զրկված է եղել բուժզննման հնարավորությունից»,- ասաց նա։ Վիկտոր Սողոմոնյանը հավելեց, որ երկրորդ նախագահը առողջական խնդիրներ չունի:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Քոչարյանին նոր պաշտոն են առաջարկել
Gohar Vardanyan
2,068
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
616
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
93
Հայտնի է՝ ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
1 րոպե
555
Լավրովը զգուշացրել է Արաղչուն Կասպից ծովում հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
177