Պատահարներ
Արփի գյուղի տներից մեկի բակում արջը վնասել է 22 ճագար
WRed
1 րոպե
237 դիտում
«911» ծառայություն սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, շրջակա միջավայրի նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի պետական տեսչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
130
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,425
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
487
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
612