Հասարակություն

Ավտոմեքենաների շուկայում գնաճ կա

WRed 350 դիտում
Ավտոմեքենաների շուկայում գնաճ կա

Վերջին օրերին ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Հայաստանում, ավտոմեքենաների երկրորդային շուկայում, գներն աճել են։

 

 Համաձայն շրջանառվող լուրերի, գնաճը կազմում է 5-15%՝ կախված ավտոմեքենայի գներից։

 

Ասում են, որ գնաճը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս 2020 թ․ հունվարի 1-ից, երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինն աճում է։ 

Համաձայն շրջանառվող լուրերի, ավտոներկրողներն արդեն սկսել են ավելացնել ավտոմեքենաների գները, քանի որ մի քանի ամսից ավտոմեքենա ներկրելն ու վաճառելը Հայաստանում, ըստ էության, կդառնա ոչ շահավետ։ Ասում են նաև, որ նկատվող գնաճը կապված է նաև վրացական ավտոշուկայի հետ։ 

 

Համաձայն տեղեկությունների, Վրաստանից ձեռքբերվող ավտոմեքենաների գները նույնպես աճել են, ինչն էլ իր հերթին անդրադարձել է Հայաստանում ավտոմեքենաների գնաճի վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250