Քաղաքականություն

Պատերազմ և խաղաղություն. քաղաքական դաշտում կա երկու օրակարգ. Ալեն Սիմոնյան

Alya B. 1 րոպե 91 դիտում
Պատերազմ և խաղաղություն. քաղաքական դաշտում կա երկու օրակարգ. Ալեն Սիմոնյան

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում առկա են երկու օրակարգեր՝ խաղաղության և պատերազմի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ մի կողմում հարևանների նկատմամբ պահանջներ առաջադրելու մոտեցումն է, մյուս կողմում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը։

«Սա քաղաքական օրակարգերի և դիրքորոշումների մասին է։ Եթե դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող Նիկոլ Փաշինյանը համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դեմ չեմ»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը չընտրվի, ապա պատերազմ կլինի։

Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական գործիչները կարող են կատարել քաղաքական վերլուծություններ, մինչդեռ երկրի վարչապետը, տիրապետելով համապատասխան տեղեկություններին, կարող է նաև նման կանխատեսում անել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250