Պատահարներ

Նոր Նորքի 2-րդ զանգվածի խաղադաշտում ձողից կախված վիճակում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի. SHAMSHYAN.com

WRed 7,169 դիտում
Նոր Նորքի 2-րդ զանգվածի խաղադաշտում ձողից կախված վիճակում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի. SHAMSHYAN.com

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում՝ դարպասաձողից տղամարդու դի կա կախված։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Բ-ն էր։ Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնեց, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի վայրում հավաքվածանրն ասում էին, որ ողբերգական դեպքն առաջինը տեսել է պահակը և նա էլ ահազանգել է համապատասխան մարմիններին։ 

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250