Պատահարներ

Արնաշաղաղ գլխով կնոջ են հայտնաբերել մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ

WRed 1 րոպե 1,022 դիտում
Արնաշաղաղ գլխով կնոջ են հայտնաբերել մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ

Մետրոյի կայարաններից մեկի մոտ հայնաբերված կնոջ գլխուղեղն է վնասված եղել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում` անցորդները մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գլուխն ամբողջովին արյունոտված մի կնոջ են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` անցորդները զանգել են 1-03 և ժամանած բժիշկների խումբը կնոջն անմիջապես տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։



Բուժհաստատությունում պարզվել է, որ կնոջ գլխուղեղը վնասված է։ Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ 52-ամյա կնոջ և ինչ-որ մեկի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում քարով հարվածել են կնոջ գլխին ու հեռացել։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250