Քաղաքականություն
«Հրապարակ»․ Բալասանյանը կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը
WRed
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։ Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։
Հենց այդ հույսով է շարժվում արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով բանակցում է մի շարք ուժերի հետ, որ 2-րդ փուլում ստանա նրանց աջակցությունը։ Վիտալի Բալասանյանն էլ կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը։
Նա էլ է քաղաքական կոնսուլտացիաների մեջ։ Եթե Մասիս Մայիլյանն անցնի երկրորդ փուլ, ոմանց կարծիքով, կմեծանան նրա շանսերը։ Նրան կաջակցի նաեւ Սամվել Բաբայանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՀՀԿ-ն՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին
Մի՞թե սա ընտիր չէ. ՌԴ-ում միայն հայերին են թույլատրում բողոքել. Ալեքսանյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան աջակցում է հայ ժողովրդի շահերին. Պուտին
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հարցով Փաշինյանը հակադարձել է Պուտինին
4.5