Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի․ Վանյան

WRed 1 րոպե 108 դիտում
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի․ Վանյան

Իրան-Հայաստան սահմանին բեռնափոխադրող վարորդները հսկվելու են խստացված ռեժիմով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

 

«Վարորդները պետք է լիարժեք հսկողության ներքո լինեն: Հստակ մեխանիզմներ կմշակվեն՝ ինչպես պետք է բեռնափոխադրումները կատարել: Գործընթացը կիրականացվի խստացված հսկողության ներքո, և սա ամբողջովին կառավարելի կլինի»,- ասել է նա՝ հավելով, որ սա չի ենթարդում թե մյուս երկրներից եկող քաղաքացիները չեն վերահսկվելու։

 

Անդրադառնալով Հայաստանում առկա դիմակների անապահովությանը և հարցին, թե արդյո՞ք  ՀՀ-ում այլ դիմակներ կան, Վանյանն ասել է, որ դրանք դրանք Ն95 դիմակներն են, որոնցից օգտվում են հիմնականում բժիշկները․
  
«Սա վիրուս է: Առաջինը պետք է պահպանել հիգիենան: Սա ամենակարևոր հարցն է: Ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ կեղտոտ ձեռքերից վիրուսը կարող է տարածվել: Նույն գրիպի հետ կապված ախտանշաններն են, փոխանցվում են նույն ձևաչափով: Այլ հատուկ պաշտպանիչ միջոց խորհուրդ չի էլ տրվում: Դիմակներ կրելու կարիք չկա: Պետք է կրել այն դեպքերում, երբ շփում կա հիվանդի հետ»։  

 

Վանյանն ասել է՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի, իսկ թեստավորումը կատարվում է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների, վարակի դեպքում քաղաքացին Նորք ինֆեկցիոն կենտրոն կտեղափոխվի, քանի որ այնտեղ մեկուսարաններ կան, բաշխվածությունը լինելու էըստ տարածաշրջանի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250