Հասարակություն

Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է վարակվածների թվին. ՏԱՍՍ

WRed
Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է վարակվածների թվին. ՏԱՍՍ

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է վարակվածների թվին: Այս մասին կիրակի հայտնել է Բեռլինի Ռոբերտ Քոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Ինստիտուտի տվյալներով, որը ենթարկվում է երկրի առողջապահության նախարարությանը, Գերմանիայում վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 120 479: Ապաքինվել է 60 200 հիվանդ, մահացել է 2 673 մարդ։ Այսպիսով, վարակվածների թիվը կազմում է 57 606։

 

Ապրիլի 8-ին հաղորդվել էր, որ Գերմանիան վարակվածների ընդհանուր թվով հինգերորդ տեղում է: Մինչդեռ գերմանական կլինիկաներում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքրեն ավելի քիչ են, քան Իտալիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում. Գերմանիայում մահացությունը չի գերազանցում երկու տոկոսը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250